211652_close_icon
views-count600 դիտում article-date 09:19 01-04-2020

Աշխատանքի գնալիս անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված ձևաթուղթը. պարետի որոշումը

Մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Այս մասին հայտարարություն է տարածել Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։ Պարետի նոր որոշման մաիսն հայտարարության մեջ մասնավորապես նշված է. «Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները` Դադարեցվում է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը Սահմանափակվում է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառության դեպքում Թույլատրվում է թեթև մարդատար ավտոմոբիլով ընտանիքի անդամների, նույն կազմակերպությունում աշխատողների տեղաշարժը` առանց քանակի սահմանափակման Աշխատանքի գնալիս այսուհետ անհրաժեշտ է լինելու ներկայացնել գործատուի կողմից լրացված [url=https://www.facebook.com/plugins/post.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FArmenianUnifiedInfoCenter%2Fposts%2F663248521177745&width=500]ձևաթուղթը[/url]: Տեղաշարժման թերթիկ անհրաժեշտ է լինելու ներկայացնել այլ սահմանված դեպքերում։ Տնտեսական գործունեության տեսակների գործող սահմանափակումները հիմնականում պահպանվել են։ Մյուս սահմանափակումների մանրամասները` [url=https://www.gov.am/files/docs/3985.pdf]որոշման մեջ[/url]: Մի շարք սահմանափակումներ ուժի մեջ են մտնում ավելի ուշ, քան մյուսները` տրամադրելով ժամանակ ադապտացվելու համար»:

Նմանատիպ նյութեր