3422 դիտում
09:03 01-04-2020
Ֆելիքս Ցոլակյանը որոշել է աշխատել տանից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նախօրեից որոշել է աշխատել տանից, կառավարության նիստի ավարտից հետո տուն է գնացել, քանի որ նախարարի տարիքը ռիսկային խմբում է: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նախարարն ասաց, որ ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությունից հետո իրենք աշխատում են գերծանրաբեռնված, ախտահանում են ՀՀ-ում առկա բոլոր ավտոկանգառները` մոտ 330-ը Երևանում, նույն քանակի էլ տարբեր մարզերում:
Նախարարը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ, ցավոք, ԱԻՆ-ի փրկարար ծառայության երկու աշխատակից վարակվել են վիրուսով, այժմ բուժվում են, իսկ իրենց շրջապատի մարդիկ մեկուսացվել են: «Մենք արդեն ունենք երկու դեպք վարակված, ունենք մեկուսացվածներ: Մեկուսացրել ենք մեր հինգերորդ՝ Արաբկիրի ջոկատը, այնտեղից 11 հոգու մենք մեր ուժերով ենք մեկուսացրել, մեր բժիշկներն են հսկողության տակ պահում: Աշխատում ենք, որպեսզի հերթափոխերն այնպես կազմակերպենք, որպեսզի մի հերթափոխը մյուսին չհանդիպի, այսինքն՝ մի հերթափոխը դուրս է գալիս, ախտահանում է իրականացվում ջոկատում, որից հետո նոր խումբը մուտք է գործում»,- ասաց նախարարը: Մեր զրուցակիցը հայտարարեց, որ իրենք ամեն ինչ անում են դեպքերը կանխելու համար»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
460 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
553 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»