211652_close_icon
views-count85864 դիտում article-date 22:42 31-03-2020

Մինչ որոշ պոպուլիստներ ստատուսներ են գրում, փրկարարները, բժիշկներն ու ոստիկանները մոռացել են իրենց տան դուռը ու կատարում են իրենց մարդկային առաքելությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արդեն մի քանի օր է՝ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի կարգադրությամբ հանրապետության ողջ տարածքում փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարները տրանսպորտային միջոցների համար նախատեսված կանգառներում, բնակելի շենքերում, այդ թվում՝ բազմաբնակարանային, այգիներում իրականացնում են վարակազերծման աշխատանքներ: Հրշեջ-փրկարարները աշխատանքները անգամ կատարում են 24- ժամյա ռեժիմով: Երևան քաղաքում աշխատանքների ղեկավարումը ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով դրվել է փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Արմեն Գրիգորյանի և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Զավեն Մելքոնյանի վրա: Իսկ մարզերում աշխատանքները ղեկավարում են մարզային փրկարարական վարչության պետերը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հրշեջները միայն մայրաքաղաքում ախտահանել են 6 հազարից ավելի կանգառներ, 5 հազարից ավելի շենք-շինությունների մուտքեր և այդ աշխատանքները շարունակական են լինելու: Այս օրերին մնում է որոշ ֆեյսբուքյան օգտաատերեր չխոչընդոտեն իրենց պոպուլիստական կոչերով ոչ միայն փրկարարների, այլ նաև բժիշկների ու ոստիկանների աշխատանքը: Շատ փրկարարներ, ոստիկաններ ու բժիշկներ, ինչ հանրապետությունում հայտարարվել է արտակարգ դրություն, օրերով տուն չեն գնացել, մինչդեռ նրանց նույնպես տանը սպասողներ կան: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 176+
176+

Նմանատիպ նյութեր