211652_close_icon
views-count1260 դիտում article-date 22:12 31-03-2020

ՀՔԱՎ-ը հաղորդում է ներկայացրել ՀՔԾ պետին՝ ամուսինների նկատմամբ բռնություն կիրառելու փաստով

2020 թվականի մարտի 16-ին Վաղարշապատի քաղաքապետարանում քաղաքապետի հետ հանդիպման գնացած Մարաշյան ամուսիններին քաղաքապետարանի աշխատակիցներն անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել՝ դուրս հրելով քաղաքապետարանից: Միջադեպի մասին ամուսինները տեղեկացրել են Վաղարշապատի ոստիկաններին: Օրեր անց՝ մարտի 20-ին, Շանթ Մարաշյանը կրկին հրավիրվել է ոստիկանություն: Կնոջ հետ ոստիկանություն գնացած Շանթը հայտնել է ոստիկաններին, որ ավելացնելու ոչինչ չունի արդեն ասվածին և խնդրում անհարկի չկանչել իրենց ոստիկանություն: Վաղարշապատցի ոստիկանների վարքագիծը Շանթ Մարաշյանի համար մարզային վարչություն զանգելու առիթ է դառնում, ինչն ավարտվում է ոստիկանների ոչ իրավաչափ գործողություններով: Մարաշյան ամուսինների պատմելով՝ ոստիկանության հերթապահ սենյակ մտած փոխգնդապետի համազգեստով անձն սկսում է իրենց նկատմամբ բռնություններ կիրառել: Նրան են միանում ևս 4 ոստիկաններ, ովքեր հրելով գետնին են գցում Շանթ և Աննա Մարաշյաններին, ինչի հետևանքով նրանք մարմնական վնասվածքներ են ստանում: Միջադեպի օրը՝ 2020 թվականի մարտի 20-ին Մարաշյան ամուսինները դիմում են ՀՔԱՎ գրասենյակի Երևանի ներկայացուցչություն: Միջադեպի մանրամասները ներկայացված են [url=https://hcav.am/shant-m-31-03-2020/]տեսանյութերում[/url]

Նմանատիպ նյութեր