211652_close_icon
views-count1955 դիտում article-date 19:37 31-03-2020

Ժամը 17.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրողների 63,8 տոկոսը

Արցախի տարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալների համաձայն` ժամը 17.00-ի դրությամբ Արցախում անցկացվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է 66,731 ընտրող (ընտրողների 63,8 տոկոսը): [b]Մասնակիցների թիվն ` ըստ ընտրական տեղամասերի` ստորև.[/b] Ստեփանակերտում ընտրությանը մասնակցել է 23370 ընտրող (59.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 39022 է: Ասկերանում ընտրությանը մասնակցել է 8665 ընտրող (71.6 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 12104 է: Հադրութում ընտրությանը մասնակցել է 6019 ընտրող (68.4 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 8796 է: Մարտակերտում ընտրությանը մասնակցել է 8936 ընտրող (66.8 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 13372 է: Մարտունիում ընտրությանը մասնակցել է 11258 ընտրող (64.9 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 17342 է: Շահումյանում ընտրությանը մասնակցել է 1418 ընտրող (66.3 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 2140 է: Շուշիում ընտրությանը մասնակցել է 2535 ընտրող (64.3 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 3945 է: Քաշաթաղում ընտրությանը մասնակցել է 4160 ընտրող (58.5 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 7106 է: Երևանում ընտրությանը մասնակցել է 370 ընտրող 47.7 տոկոս), ընտրելու իրավունք ունեցողների թիվը 776 է: Հիշեցնենք, որ Արցախում համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:

Նմանատիպ նյութեր