211652_close_icon
views-count3604 դիտում article-date 18:10 31-03-2020

Մերձմոսկովյան Կոմունարկայի կլինիկայի գլխավոր բժշկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. նա օրեր առաջ շփվել էր ՌԴ նախագահ Պուտինի հետ

Մերձմոսկվայում գտնվող Կոմունարկայի կլինիկայի գլխավոր բժիշկ Դենիս Պրոցենկոյի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին հայտնում է «Россия 24»-ը: Մի քանի օր առաջ՝ մարտի 24-ին, նա ակտիվ շփում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ով այցելել էր նշված կլինիկա: Կլինիկայից հայտնում են, որ գլխավոր բժիշկը իրեն լավ է զգում: Նա մեկուսացվել է նույն հիվանդանոցում: Այս առիթով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել է «Интерфакс»-ին, որ նախագահը պարբերաբար է թեստավորվում և նրա մասին անհանգստանալու կարիք չկա:

Նմանատիպ նյութեր