211652_close_icon
views-count294 դիտում article-date 23:04 31-03-2020

Հայտնաբերվել է ապօրինի փայտանյութի տեղափոխում

2020 թվականի մարտի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի տեսուչները Ոստիկանության աշխատակակիցների հետ համատեղ Իջևան-Երևան ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանների անշարժ պահակակետում իրականացվող շուրջօրյա ծառայության ընթացքում ստուգել են Երևան քաղաքի բնակիչ Վ.Հ.-ի կողմից վարած «Վոլվո» մակնիշի 07 OF 707 պետհամարանիշով ավտոմեքենա կցորդիչով՝ պետհամարանիշ 07 Z 707 ավտոտրանսպորտային միջոցը, որում հայտնաբերել են 30խմ հաճարենի տեսակի կողահատ տախտակ: Վարորդը փայտանյութի ձեռքբերման և տեղափոխման վերաբերյալ օրինականությունը վկայող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել և հայտնել է, որ այն պատկանում է Տավուշի մարզի Գանձաքար գյուղի բնակիչ Ա.Ս.-ին: Մեքենան և փայտանյութը տեղափոխվել են Ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Դեպքի առթիվ հանգամանքները ճշտվում են: [url=https://www.facebook.com/ecoinspect.am/posts/2564550643796196?__tn__=-R]Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին[/url]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր