211652_close_icon
views-count2102 դիտում article-date 14:51 31-03-2020

Ապրելու եմ Արցախում և իմ հնարավորությունների սահմաններում օգտակար եմ լինելու մեր հայրենիքին. Բակո Սահակյան

Ստեփանակերտի 1/22 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 13:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը՝ կնոջ Անահիտ Սահակյանի հետ: «[url=https://artsakhpress.am/arm/news/123718/aprelu---em---arcakhum---ev-----im--hnaravorutyunneri--sahmannerum----ogtakar--em--linelu-----mer--hayreniqi-bako--sahakyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի թղթակցի հաղորդմամբ՝ քվեարկությունից հետո լրագրողների հետ ճապազրույցում Բ. Սահակյանն ասել է, որ ինքը նպատակ ունի մնալու Արցախում և իր հնարավորությունների սահմաններում օգտակար լինելու մեր հայրենիքին: Այն հարցին, թե հանուն ինչի է քվեարկել, Բ. Սահակյանը պատասխանել է, որ Արցախը հայ ժողովրդի համար ունի յուրահատուկ պատկանելիություն: «Համապետական ընտրություններն ընկալում եմ որպես իրադարձություն: Այս տարիների ընթացքում կայացած բոլոր ընտրությունները նպաստել են մեր երկրի անվտանգության աստիճանի՝ էլ ավելի բարձրացմանը, տնտեսության զարգացմանը և կյանքի շարունակությունն էլ ավելի հաստատակամ դրաձնելուն: Արցախի յուրահատուկ պատկանելիությունը կայանում է նրանում, որ Արցախը հավասարաչափ պատկանում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մեր հայրենակիցներին, և այս երկար տարիների ընթացքում մենք զբաղված էինք արցախցիների բարեկեցության աստիճանը բարձրացնելով, ֆիզիկական անվտանգությունը ապահովելով: Գիտակցել ենք, որ իրականացնում ենք հատուկ առաքելություն, այն է՝ հայ ժողովրդի արժանապատվությունը բարձր պահելը, և շատ ուրախ եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ապրող ժողովուրդը գիտակցում է դրա նշանակությունը և իր կարողությունների շրջանակներում արել է և այսուհետ ևս կանի ամեն ինչ հայ ժողվրդի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այս ընտրությունները յուրահատուկ հնարավորություն են՝ ապագայում այդ առաքելությունն ավելի արդյունավետ կատարելու, և ես համոզված եմ, որ այդպես էլ լինելու է»,-մասնավորապես ասել է Բ. Սահակյանը: ԱՀ նախագահի խոսքով՝ այն, ինչ կատարվել է այս տարիների ընթացքում, կատարվել է հավաքական ներուժի միջոցով: Նա երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրենց մասնակցությունն են բերում այդ հաջողությունները արձանագրելու գործում։ «Ունեցել ենք բացեր և չլուծված խնդիրներ, և ես ավելի քան համոզված եմ, որ հաջորդ իշխանությունը ցուցաբերելու է այդ անհրաժեշտ վերաբերմունքը և լուծումներ է տալու բոլոր հարցերին՝ ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ մեր երկրի համար»,- ավելացրել է ԱՀ նախագահը:

Նմանատիպ նյութեր