211652_close_icon
views-count4521 դիտում article-date 14:42 31-03-2020

Խայտառակ նախագիծը ԲՀԿ-ի եւ ԼՀԿ-ի ջանքերով տապալվեց. Ընդդիմադիրներն այսօր մի կարեւոր բան ապացուցեցին. Ռուբեն Մելիքյան

COVID-19-ի դեմ պայքարի պատրվակով մեր բոլորի իրավունքների նկատմամբ անհամաչափ միջամտություն նախատեսող խայտառակ օրինագիծը, «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ջանքերով, տապալվեց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցությունները գործնականում ցուցադրեցին, որ պառլամենտարիզմը Հայաստանում ո՛ղջ է, որ մեծամտացած մեծամասնությունը ամենազոր չէ՛, որ քաղաքական իշխանության պոպուլիզմը եւ անպատասխանատվությունը կարո՛ղ է արգելափակվել՝ փաստարկով ու համարձակությամբ, որ սխալ առաջնահերթություններն ու սխալ ուղերձները մի օր բերում են տապալման։ Ընդդիմադիրներն այսօր մի կարեւոր բան ապացուցեցին. իրավունքի գերակայությունը Հայաստանում ապագա ունի։ Շնորհակալ եմ «իրեղեն ապացույցի» համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր