211652_close_icon
views-count6839 դիտում article-date 15:35 31-03-2020

Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է

Իտալիայում գտնվող՝ նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է։ Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը։ «Իտալիայում կորոնավիրուսով վարակված ՀՀ քաղաքացին արդեն բուժվել է, նրա թեստի պատասխանները բացասական են եղել, ինչը դրական նորություն է։ Իտալիայում մեր դեսպանությունը մշտապես կապի մեջ է քաղաքացու հետ, այժմ քննարկվում է նրան հայրենիք վերադարձնելու հարցը»,- նշեց Ադոնցը։

Նմանատիպ նյութեր