211652_close_icon
views-count109944 դիտում article-date 14:17 31-03-2020

Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. 21-ամյա վարորդը BMW-ով բախվել է երկաթե արգելապատնեշներին. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ մարտի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 10։15-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 21-ամյա Արմենակ Ա-ն իր վարած BMW մակնիշի 07 AA 799 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 121 կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Վանաձրի բնակիչ, 25-ամյա Գևորգ Թ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Իջևան» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի համանատար Կարեն Աբազյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Մաթևոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր