211652_close_icon
views-count2388 դիտում article-date 13:45 31-03-2020

Արցախում ժամը 11:00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է ընտրողների 24,9%–ը

Արցախի Հանրապետության նախագահական և խորհրդարանական ընտրություններին մարտի 31-ի, ժամը 11:00–ի դրությամբ մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը։ «[url=https://https://armenpress.am/arm/news/1010641.html]Արմենպրես[/url]»–ի փոխանցմամբ` այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը։ «Մարտի 31-ի, ժամը 11։00–ի դրությամբ ընտրություններին մասնակցել է 26 հազար 37 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24,9%–ը»,– ասաց Արզումանյանը։ ԿԸՀ նախագահը ներկայացրեց քվեարկության ընթացքն ըստ շրջանների. Ստեփանակերտում քվեարկել է 8908 քաղաքացի, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցողների 22,8%–ը, Ասկերան` 3775 ընտրող կամ 31,2%–ը, Հադրութ` 2523 ընտրող կամ 28,7%–ը, Մարտակերտ` 3566 ընտրող կամ ընտրողների 26,7%–ը, Մարտունի` 4341 ընտրող կամ ընտրողների 25%–ը, Շահումյան` 536 ընտրող կամ 25%–ը, Շուշի` 944 ընտրող կամ ընտրողների 23,9%–ը, Քաշաթաղ` 1350 ընտրող կամ ընտրողների 19%–ը։ Երևանում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում քվերակել է 94 ընտրող կամ ընտրողների 12,1%–ը։ ԿԸՀ նախագահը հավելեց, որ ժամը 11:00–ի դրությամբ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում տեղակայված տեղամասը։ Արցախում մարտի 31–ին մեկնարկել են նախագահական և խորհրդարանական համապետական ընտրությունները։ Ժամը 08:00-ի դրությամբ բացվել են կազմավորված 282 ընտրական տեղամասերը, որոնցից 1-ը գտնվում է Երևանում` Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենքում, մեկ տեղամաս էլ բացվել է Շուշիի քրեակատարողական հիմնարկում։ Արցախում նախագահի պաշտոնը զբաղեցնելու համար պայքարում է 14 թեկնածու։ Նրանք են` Քրիստին Բալայանը, Վիտալի Բալասանյանը, Սերգեյ Ամիրյանը, Դավիթ Բաբայանը, Բելա Լալայանը, Արայիկ Հարությունյանը, Հայկ Խանումյանը, Դավիթ Իշխանյանը, Վահան Բադասյանը, Մասիս Մայիլյանը, Աշոտ Ղուլյանը, Ռուսլան Իսրայելյանը, Աշոտ Դադայանը և Մելսիկ Պողոսյանը։ Ազգային ժողովում տեղ զբաղեցնելու համար ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական ուժ. «Ազգային վերածնունդ» կուսակցություն «Միասնական հայրենիք» կուսակցություն «Անկախության սերունդ» կուսակցություն «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն Արցախի հեղափոխական կուսակցություն «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք Արցախի «Արդարություն» կուսակցություն Արցախի Ժողովրդավարական Կուսակցություն «Միացյալ Հայաստան» կուսակցություն Արցախի Պահպանողական կուսակցություն Լեռնային Ղարաբաղի Կոմունիստական կուսակցություն «ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք Գործում է 8 ընտրական հանձնաժողով՝ Ստեփանակերտ քաղաքում և Արցախի 7 շրջաններում: Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից տրամադրված տվյալների համաձայն՝ Արցախի Հանրապետության ընտրողների թիվը կազմում է 103 հազար 663։ Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի համապետական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու և ընտրությունների ընթացքը լուսաբանելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրվել է 963 դիտորդ և ԶԼՄ 231 ներկայացուցիչ։

Նմանատիպ նյութեր