1287 դիտում
12:54 31-03-2020
Արցախի ընտրությունների Երևանի տեղամասում ժամը 11։00-ի դրությամբ քվեարկել է 94 ընտրող
Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում տեղակայված Ե/1 ընտրատեղամասում ս.թ մարտի 31-ին ժամը 8:00-ից սկսվել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության գործընթացը: Ընտրատեղամասը քվեարկության համար բաց կլինի մինչև ս.թ մարտի 31-ի ժամը 20:00-ն:
Ինչպես հայտնեցին ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունից, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի տարածման վտանգով՝ ընտրատեղամասում ձեռնարկվել են մի շարք կանխարգելիչ միջոցներ:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ նախարարության աշխատակիցները ախտահանել են ընտրատեղամասի ողջ տարածքը և իրականացրել իրավիճակով պայմանավորված այլ միջոցառումներ:
Ընտրական գործընթացի բոլոր մասնակիցները՝ ընտրողները, ընտրական հանձնաժողովի անդամները, դիտորդները, վստահված անձինք, լրագրողները ապահովվում են անհատական պաշտպանական միջոցներով՝մեկանգամյա օգտագործման դիմակներով, ձեռնոցներով, ախտահանիչ նյութերով և գրիչներով:
Ժամը 11:00-ի դրությամբ Ե/1 ընտրատեղամասում քվեարկել է 94 ընտրող:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
403 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
568 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել