211652_close_icon
views-count3891 դիտում article-date 11:24 31-03-2020

Քվեարկել եմ՝ հանուն իրական փոփոխությունների. Հայկ Խանումյան

Ստեփանակերտի 1/32 ընտրատարածքում այսօր՝ մարտի 31-ին՝ ժամը՝ 10:00-ին, իր քաղաքացիական պարտքն է կատարել «Վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված ԱՀ նախագահի թեկնածու Հայկ Խանումյանը: «[url=https://artsakhpress.am/arm/news/123698/qvearkel--em---hanun--irakan--popokhutyunneri-hayk--khanumyan.html]Արցախպրես[/url]»-ի թղթակցի հետ զրույցում Հ. Խանումյանն ասել է, որ քվեարկել է հանուն իրական փոփոխությունների: «Ցանկանում եմ տեսնել այնպիսի Արցախ, որը կկարողանա դիմակայել բոլոր մարտահրավերներին: Շատ կարևոր է, որ մեր տնտեսությունը լինի այնպիսին, որ կարողանանք ֆորսմաժորային իրավիճակներին դիմակայել: Ցավոք սրտի, այս տարիների ընթացքում չենք կարողացել ստեղծել նման տնտեսություն և պետություն, որն իր ինստիտուտներով ի վիճակի լինի դիմակայել բոլոր դժվարություններին»,- մասնավորապես ասել է Հ. Խանումյանը: Ըստ նրա՝ համապետական ընտրություններին ԱՀ նախագահի բոլոր թեկնածուների և կուսակցությունների համար ֆորմալ առումով ստեղծվել են հավասար պայմաններ: Ընտրությունների համար բավականին մեծ գումարներ են ծախսվել, որն աննախադեպ է Արցախի պատմության և Հարավային Կովկասի համար:

Նմանատիպ նյութեր