211652_close_icon
views-count136350 դիտում article-date 10:44 31-03-2020

Տավուշի մարզում հակառակորդի գնդակից վիրավորված 14-ամյա երեխան տեղափոխվել է Երևան

Տավուշի մարզի Ոսկևան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորված երեխան տեղափոխվել է Երևան և գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի հանրային կապերի գծով տնօրենի օգնական Գևորգ Դերձյանը։ «Վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր։ Երեխային տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք: Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնությունը։ Նոյեմբերյանի բուժկենտրոնում կատարվել է վիրահատություն: Կտրվի հավելյալ տեղեկություն»,- գրել է Դերձյանը: Մարտի 30-ին ժամը 19:00-19:30-ի սահմաններում, տարբեր տրամաչափի զինատեսակներից հակառակորդը [url=https://shamshyan.com/hy/article/2020/03/30/1151211/]կրակել [/url]է Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի մարտական հենակետերի, Բաղանիս ու Ոսկևան գյուղերի ուղղությամբ: Հակառակորդի գնդակից վիրավորվել են 2 պայմանագրային զինծառայող և Ոսկևան գյուղի բնակիչ 14-ամյա երեխա:

Նմանատիպ նյութեր