10381 դիտում
08:36 31-03-2020
Արցախում մեկնարկել են նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները
Այսօր՝ մարտի 31-ին մեկնարկել է Արցախում խորհրդարանական և նախագահական ընտրությունները: Ժամը 08:00-ից բացվել են բոլոր ընտրատեղամասերը:
Համապետական ընտրություններին մասնակցում են Հանրապետության նախագահի 14 թեկնածուներ, իսկ Ազգային ժողովի ընտրություններին` 10 կուսակցություններ և 2 կուսակցությունների դաշինքներ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանել է Արցախի Հանրապետության նախագահի և Ազգային ժողովի 2020թ. մարտի 31-ի ընտրությունների քվեաթերթիկների նմուշները: Հանրապետության նախագահի ընտրությունների քվեաթերթիկը վարդագույն է, իսկ Ազգային ժողովի ընտրությունների քվեաթերթիկը՝ սպիտակ, երկու գույնի հատուկ ջրաներկի պաշտպանությամբ:
Մարտի 21-ի դրությամբ դիտորդական առաքելություն իրականացնելու համար ԿԸՀ-ում հավատարմագրվել էին 14 հասարակական կազմակերպություններ` 807 ներկայացուցիչների ընդգրկմամբ, ինչպես նաև 37 զանգվածային լրատվամիջոցների 197 ներկայացուցիչներ:
Տեղեկացնենք, որ գործում է 282 ընտրատեղամաս, որոնցից մեկը Հայաստանում:
Հիշեցնենք, որ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է 14 թեկնածու, որոնցից Սերգեյ Ամիրյանը, Քրիստին Բալայանը, Էդուարդ Դադայանը, Բելլա Լալայանը, Մասիս Մայիլյանը և Մելսիկ Պողոսյանը ինքնաառաջադրվել են, իսկ կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուներն են՝ Արցախի պահպանողական կուսակցության կողմից ՝ առաջադրված Դավիթ Բաբայանը, առաջադրված «Միացյալ Հայաստան» կուսակցության կողմից Վահան Բադասյանը, «Արդարություն» կուսակցության կողմից առաջադրված Վիտալի Բալասանյանը, ՀՅԴ կողմից առաջադրված Դավիթ Իշխանյանը, «Անկախության սերունդ» կուսակցության կողմից առաջադրված Ռուսլան Իսրայելյանը, «Ազգային վերածնունդ» կուսակցության կողմից առաջադրված Հայկ Խանումյանը, Ժողովրդավարական կուսակցության կողմիցառաջադրված Աշոտ Ղուլյանը և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի կողմից առաջադրված Արայիկ Հարությունյանը:
Առաջադրված կուսակցությունները և կուսակցությունների դաշինքներն են.
«Ազատ Հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինք
«ՆՈՐ ԱՐՑԱԽ» կուսակցությունների դաշինք
Արցախի պահպանողական կուսակցություն
«Միասնական հայրենիք» կուսակցություն
«Ազգային վերածնունդ» կուսակցություն
«Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցություն
Արցախի Ժողովրդավարական կուսակցություն
Արցախի «Արդարություն» կուսակցություն
Արցախի հեղափոխական կուսակցություն
Լեռնային Ղարաբաղի կոմունիստական կուսակցություն
«Անկախության սերունդ» կուսակցություն
«Միացյալ Հայաստան» կուսակցություն
Նմանատիպ նյութեր
668 դիտում
16:24 13-04-2015
Սուդանում մեկնարկել են զուգահեռաբար անցնող նախագահական և խորհրդարանական ընտրությունները
1263 դիտում
10:32 25-05-2014
Ուկրաինայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Այս բաժնից
424 դիտում
23:17 22-04-2024
Փաշինյանը պատմամշակութային հուշարձանները պղծելը կամ վնասելը թշնամության դրսևորում է համարում
490 դիտում
23:06 22-04-2024
Հայաստանի վարչապետը գնահատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ իրենց հայրենիք վերադառնալու հնարավորությունը
427 դիտում
22:54 22-04-2024
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը բրիտանական լրատվամիջոցներին