հիմնական կայք
Լրահոս

Վիրավորում ստացած 2 զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. նրանք տեղափոխվում են Երևան. ՊՆ խոսնակ

Վիրավորում ստացած 2 զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. նրանք տեղափոխվում են Երևան. ՊՆ խոսնակ «Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ պաշտպանութան նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:


«Այժմ տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին:

Առողջություն հակառակորդի ոտնձգությունը վճռականորեն կասեցրած մեր զինծառայողներին»,- հայտնել է պաշտպանական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ հայ դիրքապահներն այսօր Տավուշում դիվերսիոն ներթափանցման փորձ էին կանխել, որի հետևանքով երկու հայ զինծառայող էր թեթև վիրավորում ստացել:

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք