25074 դիտում
13:19 30-03-2020
Եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է. նախարար
Երկրից երկիր վիճակագրությունը տարբեր է, ինչը կապված է տվյալ երկրի կենսակերպից. օրինակ, եթե օրական 3 տուփ սիգարետ ծխող 30 տարեկան մարդ ունենանք, ինքը պոտենցիալ չփրկվող պացիենտ է և երիտասարդ մահ կունենանք: Այս մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ տարիքային վիճակագրությանը:
Անդրադառանալով հարևան երկրներում տիրող իրավիճակին, նա հավելեց. «Օրինակ, հարևաններից մեկի մասին կային չճշտված տվյալներ, որ արհեստական օդափոխության սարքերի վրա կան բավական մեծ թվով 40-ից ցածր անձինք, պետք է պարզել այդ անձանց առողջական պատկերը: Եթե իմ ասած տարբերակն է, այսինքն ոչ առողջ ապրելակերպ են վարել, իրենք պոտենցիալ ռիսկի տակ են: Հետևաբար չի կարելի ասել, որ բոլոր երկրներում այդպես կլինի»:
Նմանատիպ նյութեր
4686 դիտում
16:11 06-03-2020
Կեղծ վախեր, որ ծխողներին հետ են պահում էլեկտրոնային սիգարետ օգտագործելուց. Անգլիա
Այս բաժնից
268 դիտում
18:35 25-04-2024
էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ռուսաստանի դեսպանին
670 դիտում
18:33 25-04-2024
ՀՀ-ում ծեծի է ենթարկվել Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդականը
271 դիտում
18:17 25-04-2024
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Իրանի դեսպանին