211652_close_icon
views-count5002 դիտում article-date 12:48 30-03-2020

Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են ծառայության. Խնդիրներ չունենք. Դավիթ Տոնոյան

Մեկուսացումից և ինքնամեկուսացումից տասնյակ զինծառայողներ վերադառնում են զինծառայության՝ ստուգումից հետո: Այս մասին կառավարության այսօրվա արտահերթ նիստում հայտարարեց պաշտպանության նախարար Դավիթ տոնոյանը: «Մենք խնդիրներ չունենք»,- ասաց նախարարը: Անդրադառնալով մեկուսացումից դուրս եկածներին, Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ մոտ 150 մարդ մեկուսացումից դուրս է եկել. «14 օրվա վերջում, երբ մենք նրանց թեստավորում ենք, մոտավորապես 10 տոկոսի մոտ դրական դեպքեր են լինում, և նրանք շարունակում են մնալ մեկուսացման մեջ ևս մեկ շաբաթ: Նրանք որևէ բուժօգնության կարիք չեն ունենում: Եվս մեկ շաբաթ անց ստուգվում են և եթե բացասական է լինում թեստը, «դուրս ենք գրում», գնում են տուն»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ շատերի 14 օրվա ժամկետը մոտ օրերս լրանում է և կունենանք էլի բուժվածներ: Այս պահին բուժվածների թիվը 30 է:

Նմանատիպ նյութեր