211652_close_icon
views-count4850 դիտում article-date 10:08 30-03-2020

Աշխարհում կորոնավիրուսի զոհերի թիվն անցել է 33 հազարից

Covid-19 վիրուսից մահացածների թիվը ողջ աշխարհում հասել է 33 հազար 210-ի, վարակված է 703 հազար 734 մարդ։ Այդ մասին հայտնում է South China Morning Post-ը։ Իսկ ըստ ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների՝ ամբողջ աշխարհում վիրուսով վարակված է 720 հազար 117 մարդ։ Վարակվածության թվով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ վիրուսով վարակվել է 136 հազար 880 մարդ, մահացել՝ 2709-ը։ Այդ երկրի իշխանություններն սկսել են ուսումնասիրել քաղաքացիների տեղաշարժը սմարթֆոնների միջոցով: Երկրորդ տեղում Իտալիան է վարակվածների ու մահացածնրի թվով (97,689 վարակված, 10779 մահացած)։ Իսպանիայում վարակված 7 հազար մարդ կա, Գերմանիայում վարակվածների թիվն ավելի քան 62 հազար է։ Նշենք, որ կորոնավիրուսի օջախ համարվող Ուհանը դանդաղ վերադառնում է սովորական կյանքի. Չինաստանում համաճարակը պաշտոնապես ավարտված է հայտարարվել։

Նմանատիպ նյութեր