211652_close_icon
views-count10064 դիտում article-date 22:48 29-03-2020

ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի լողացող հոսպիտալը ժամանում է Նյու-Յորք. այնտեղ 9,5 րոպեն մեկ կորոնավիրուսից մահանում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱՄՆ-ի Ռազմածովային ուժերի լողացող հոսպիտալը ժամանում է Նյու-Յորքի նավահանգիստ՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: USNS Comfort հոսպիտալային նավի շնորհիվ քաղաքում լրացուցիչ 1000 մահճակալ կլինի կորոնավիրուսով վարակվածների համար: Դա հնարավորություն կտա հիվանդանոցներում տեղեր ազատել և տեղի բժիշկների ծանրաբեռնվածությունը թեթևացնել: Մարտի 29-ի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսից վարակվելու 125 հազար դեպ, որոնցից Նյու-Յորքում՝ ավելի քան 30 հազար: Մահացել է 2 հազար մարդ, որոնցից 672-ը՝ Նյու-Յորքում: Իրավիճակը քաղաքում օր-օրի վատանում է. արդեն յուրանքանչյուր 9,5 րոպեն մեկ մահանում է կորոնավիրուսով վարակված հիվանդ: 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո առաջին անգամ քաղաքում հայտնվել են շարժական դիարաններ՝ բեռնատար-սառնարաններ, որոնք նախատեսված են հազար մարմնի համար: Սակայն կարանտին քաղաքում դեռ չի հայտարարվել: Առաջիկա շաբաթներին մահճակալների համար պահանջարկը կգերազանցի եղած հնարավորությունները տասնյակ հազարներով, քանի որ համաճարակի պիկը սպասվում է միայն ապրիլի վերջերին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր