211652_close_icon
views-count5031 դիտում article-date 18:02 29-03-2020

Կեյլոր Նավասը ստիպված է եղել 200 հազար դոլար վճարել՝ հայրենիք վերադառնալու համար

ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը կնոջ և երեք երեխաների հետ որոշել է թռչել Փարիզից Կոստա Ռիկա, որպեսզի հայրենիքում անցկացնեն կարանտինը: Կեյլորը Փարիզից թռչել է մարտի 27-ի երեկոյան: Մասնավոր ինքնաթիռում թռչելը նրան արժեցել է 200 հազար դոլար, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/29/%d5%af%d5%a5%d5%b5%d5%ac%d5%b8%d6%80-%d5%b6%d5%a1%d5%be%d5%a1%d5%bd%d5%a8-200-%d5%b0%d5%a1%d5%a6%d5%a1%d6%80-%d5%a4%d5%b8%d5%ac%d5%a1%d6%80-%d5%a7-%d5%be%d5%b3%d5%a1%d6%80%d5%a5%d5%ac%d5%9d-%d5%b0/]Armsport.am[/url]-ը: Կոստա-Ռիկայի իշխանությունների պահանջների համաձայն, առաջիկա երկու շաբաթ Նավասը և նրա ընտանիքը տանը կմնան ինքնամեկուսացման մեջ: Այս մրցաշրջանում Նավասը ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 31 խաղ բոլոր մրցաշարերում, որոնցից 17-ում անառիկ է պահել սեփական դարպասը:

Նմանատիպ նյութեր