211652_close_icon
views-count5511 դիտում article-date 17:41 29-03-2020

«Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին». նախագահ Սարգսյանը ցավակցել է Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Պատրիկ Դևեջյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասվում է. «Ցնցված եմ ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, Օ դը Սեն դեպարտամենտի խորհրդի նախագահ, ֆրանսիական կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանի մահվան բոթից: Ֆրանսիան և Հայաստանը կորցրեցին իրենց լավագույն զավակներից մեկին: Պատրիկ Դևեջյանը վառ քաղաքական գործիչ և անհատ էր՝ շիտակ, կիրթ, պատասխանատու իր խոսքի և գործի մեջ: Միաժամանակ, նա ֆրանսահայության տրիբուններից մեկն էր, հայ դատի անխոնջ պաշտպան, որի ձայնը լսվում էր ազգային և միջազգային մակարդակով: Հայաստանի անկախությունից ի վեր Պատրիկ Դևեջյանը դարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների ճարտարապետներից մեկը: Հայաստանի զարգացումը նրա համար առաջնային խնդիր էր, որին նա նպաստում էր կոնկրետ ծրագրերով և գործողություններով: Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Պատրիկ Դևեջյանի կնոջը, զավակներին և թոռներին, հարազատներին, ինչպես նաև ֆրանսահայությանն ու մեր ողջ ժողովրդին»:

Նմանատիպ նյութեր