հիմնական կայք
Լրահոս

Փորձագետը նշել է համավարակի և ճգնաժամի պայմաններում Կիևի ու Երևանի համար անհրաժեշտ քայլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փորձագետը նշել է համավարակի և ճգնաժամի պայմաններում Կիևի ու Երևանի համար անհրաժեշտ քայլերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ Միջազգայնագետ Իլիա Կուսան UA-Report.info-ին տված հարցազրույցում պատմել է աշխարհում COVID-19-ի եւ հայ-ուկրաինական հարաբերությունների մասին։


Փորձագետի կարծիքով՝ Ուկրաինան այժմ նոր շուկաներ դուրս գալու եւ տարբեր պատճառներով մինչ այդ չդիտարկված ուղղություններով հարաբերություններ զարգացնելու ծրագրերի մշակման հիանալի հնարավորություն ունի։

«Հայաստանը այդ ուղղություններից մեկն է։ Նա ելք է տալիս դեպի տարածաշրջանի այլ շուկաներ, թույլ է տալիս դիվերսիֆիկացնել Ուկրաինայի քաղաքական ու այլ կապերը եւ հետխորհրդային տարածքում բազիս ստեղծել ՌԴ-ի հետ մրցակցության համար։

Այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, Ուկրաինան, Բելառուսը եւ այլն, ներկա ճգնաժամը զրոյացնում է հին հասարակական-քաղաքական դիսկուրսի տարրերը եւ թույլ է տալիս փորձարկել, ինչքան ուզում ես։

Իմ կարծիքով՝ Ուկրաինան այժմ դրանով պետք է զբաղվի։ Համավարակի եւ ճգնաժամի պայմաններում պրագմատիզմը պետք է առաջնային լինի մեր արտաքին քաղաքականության մեջ։ Փորձերի համար ոչ մի արգելք չեմ տեսնում, բացի մակերեւութային նախապաշարմունքներից»,- նշել է Կուսան։

Տեսանյութ



© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք