12256 դիտում
21:28 28-03-2020
Նիկոլ Փաշինյան. Քիչ առաջ խոսել եմ ՌԴ վարչապետ Միշուստինի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջի ուղիղ եթերում հայտնել է, որ Ռուսաստանը սահմաններին նոր սահմանափակումներ մտցնելու որոշում է կայացրել, և դա որոշակի անհանգստություններ է առաջացրել Հայաստանում, այդ թվում բիզնես շրջանակներում։
«Շատերը մտածում էին, որ այդ որոշումները որոշակի ազդեցություն կունենան նաև Հայաստանի եւ Ռուսաստանի բեռնափոխադրումների վրա, բայց ուզում եմ ասել, որ նման անհանգստությունները տեղին չեն, որովհետեւ այդ որոշումը չի ազդելու հայաստանյան բեռների վրա։
Այդ փաստը հաստատվեց նաև քիչ առաջ ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ իմ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։
Ինչպես բեռները Հայաստանից տեղափոխվում էին Ռուսաստան, եւ Ռուսաստանից Հայաստան, նույն ռեժիմը այդ որոշումից հետո շարունակվելու է»,- հայտարարեց Փաշինյանը։
Վարչապետը նաև հայտնեց, որ Հայաստանում կա կորոնավիրուսի հաստատված 35 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 407-ի:
Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3496 դիտում
21:59 17-07-2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մինսկում հանդիպել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ
Այս բաժնից
421 դիտում
10:31 26-04-2024
Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանքի տակ
781 դիտում
09:47 26-04-2024
Երեւանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել