211652_close_icon
views-count50719 դիտում article-date 19:05 28-03-2020

Լարված իրավիճակ Մասիվի գյուղատնտեսական շուկայում. չնայած պարետի հավաստիացումներին, ոմն «Մոլի» տնօրեն Դավիթը շուկան փակել է տվել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մարտի 28-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Մասիվի շուկայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, շուկայի գործունեությունը դադարեցվել է, ինչը հարուցել էլ հարյուրավոր աշխատակիցների զայրույթը: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցում շուկայի աշխատակիցներն ասում էին. «Մենք տեղյակ էինք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին, որոնք ասում էին, որ բոլոր գյուղատնտեսական շուկաներն աշխատում են: Մեր շուկան գյուղատնտեսական չէ՞ր: Օրեկան մի քանի կոպեկ ենք աշխատում՝ տուն պահելու համար, եթե հրաման չկա, իմաստը ո՞րն էր շուկան փակելու: Բոլոր փողոցներում դրած, առևտուր են անում, կեղտի մեջ կորած, չեն փակում, իսկ մերը՝ փակում: Այն դեպքում, որ մեր շուկայում սանիտարահիգինենիկ պայմանները պահպանվում են, ամեն ինչ վերահսկվում է, Սննդի տեսչությունը եկել, համոզվել է, որ ամեն ինչ նորմալ է: Ասում են, որ շուկան փակելու հրահանգը տվել է ոմն Դավիթ: Պարետատանից ասել են՝ բացեք, Սննդի տեսչությունից ասել են՝ բացեք, բայց չեն թողնում բացել: Ասում են, այդ Դավիթը «Մոլի» տնօրենն է: Ու հիմա մեր բոլոր ապրանքները փչանում են, մի մասն արդեն թափել ենք, խոսքը գնում է միլիոնների մասին», ասում էին շուկայի աշխատակիցները: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում հայտնի դարձավ, որ շուկայի գործունեությունը վերսկսելու կարգադրություն է եկել: Լուսանկարներն ու տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր