211652_close_icon
views-count3832 դիտում article-date 17:46 28-03-2020

«Վալենսիայի» 10 խաղացող վարակվել է կորոնավիրուսով

«Վալենսիայում» կորոնավիրուսից վարակվելու ծավալները մեծ չափերի են հասել: Վարակվել է թիմի 10 խաղացող և 15 աշխատակից: «Վալենսիան» որոշել է չհրապարակել վարակվածների անունները՝ համարելով դա անձնական կյանքի իրավունքին միջամտություն: Ավելի վաղ նշվել էր, որ կորոնավիրուսից վարակվել են թիմի պաշտպաններ Էսեկիել Գարայը, Էլիակիմ Մանգալյան և Խոսե Գայան, որոնք չեն թաքցրել վարակված լինելու փաստը: Ավելի ուշ թեստ հանձնածների 35%-ի պատասխանը դրական է եղել, և բոլոր դեպքերում՝ առանց սիպտոմների: Իսպանիայում ներկա պահին վարակված է 64 059 մարդ:

Նմանատիպ նյութեր