211652_close_icon
views-count2088 դիտում article-date 14:40 28-03-2020

Մարկ Ցուկերբերգը և Բիլ Գեյթսը միավորել են իրենց ջանքերը՝ կորոնավիրուսի բուժման դեղամիջոց գտնելու համար․ Business Insider

Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, 25 մլն դոլար են նվիրաբերել Covid-19 կորոնավիրուսի բուժման թերապևտիկ մեթոդների մշակման համար, այդ մասին գրում է Business Insider-ը։ «Չան Ցուկերբերգ նախաձեռնություն» (Chan Zuckerberg Initiative) բարեգործական կազմակերպությունը, որը ղեկավարում է Ցուկերբերգ ընտանիքը, գումար է նվիրաբերել Բիլ Գեյթսի COVID-19 Therapeutics Accelerator հիմնադրամին, որը ուսումնասիրում է նոր հնարավոր հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք կարող են պաշտպանել մարդկանց կորոնավիրուսից: Նվիրատվությունը հանդիսանում է CZI ընկերության կողմից տրամադրած ամենախոշոր դրամաշնորհներից մեկը։ Հիշցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալներով՝ աշխարհում ավելի քան 559,143 մարդ է վարակվել կորոնավիրուսով, մահացել է ավելի քան 25,278ը։

Նմանատիպ նյութեր