211652_close_icon
views-count85447 դիտում article-date 14:28 28-03-2020

Ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. 29-ամյա վարորդը Mazda-ով գլխիվայր շրջվելով՝ հայտնվել է դաշտում. նրա դին հայտնաբերել են փրկարարները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մարտի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 29-ամյա Գոռ Գևորգյանը իր վարած Mazda մակնիշի 13 GA 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի՝ Մայիսյան գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Գևորգյանը տեղում մահացել է։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները վարորդի դին մոտեցրել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիր բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ս. Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Մեծամորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+

Նմանատիպ նյութեր