211652_close_icon
views-count2522 դիտում article-date 11:39 28-03-2020

Նավթի միջազգային գները նվազել են

Աշխարհի խոշորագույն հումքային բորսաների մարտի 27-ի առևտրային նստաշրջանների արդյունքում սահմանվել են նավթի հետևյալ գները. Նյու-Յորքի NYMEХ (New York Merchantile Exchange) բորսա՝ WTI (Light Sweet) տեսակի նավթի գինը նվազել է 5.37%-ով և կազմել 21.84 դոլար։ Լոնդոնի IСE (InterContinental Exchange Futures) բորսա՝ Brent տեսակի նավթի գինը նվազել է 6.49%-ով և կազմել 24.93 դոլար: Նավթի չափման միավորը բարելն է: Մեկ բարելը կազմում է 158.98 լիտր:

Նմանատիպ նյութեր