211652_close_icon
views-count6879 դիտում article-date 10:27 28-03-2020

Փոփոխություններ՝ սիգի ապօրինի որսը կանխարգելելու նպատակով. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը պատրաստվում է փոփոխություն կատարել իր կողմից 2019թ. սեպտեմբերի 30-ին ընդունված որոշման մեջ և հաստատել Սևանա լճում սիգ ձկան արդյունագործական ձկնորսությունը: Մասնավորապես նախատեսվում է թույլատրել տարեկան 200 տոննա սիգի որս, իսկ ձկան նվազագույն քաշը չպետք է պակաս լինի 500 գրամից: Ձկան որսը պետք է իրականացվի ցերեկային ժամերին, իսկ արդյունագործական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողները պետք է կնքեն համապատասխան պայմանագրեր: Այս փոփոխության նպատակը ձկնագողության և սիգի ապօրինի որսի կանխարգելումն է, չնայած շատ դժվար է հավատալ, որ այս որոշմամբ հնարավոր կլինի ձկնորսությամբ զբաղվողներին տեղավորվել 200 տոննա չափաքանակի մեջ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր