3675 դիտում
10:03 28-03-2020
Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը․ Թաթուլ Մանասերյան․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Պանդեմիան արագացրեց ֆինանսական դժվարությունը, որը կանխատեսում էինք»,- «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա բնորոշմամբ՝ հատկապես զարգացած երկրները որոշակի պատասխանատվություն ունեն աշխարհում տիրող աղքատության, սովի, միգրացիոն ճգնաժամի և այլ սպառնալիքների համար. «Որովհետև զարգացած երկրներում շատ եսակենտրոն զարգացում է նկատվում, որքան էլ նրանք խոսեն մարդասիրական օգնության, ազատ տեղաշարժի, աշխատուժի, տեխնոլոգիաների, ֆինանսական միջոցների և այլնի մասին:
Այնուամենայնիվ, ինքներդ եք տեսնում, որ իրականում միշտ չէ, որ այդպես է, հատկապես բարձր տեխնոլոգիաներ երբեք նրանք չեն զիջի, նույնիսկ ամենաբարձր գնով չեն համաձայնի վաճառել զարգացող եկրներին: Աշխատուժի մասով՝ իրենք կլանում են այն աշխատուժը, որը որակյալ է՝ առաջարկելով շատ ավելի գրավիչ պայմաններ, և դա է պատճառը, որ նաև ուղեղների արտահոսք է նկատվում զարգացող երկրներից»»:
[b]Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1811 դիտում
14:47 25-01-2019
Համեմատե՞լ եք այն գրոշները, որոնցով մարդիկ պիտի տարեմուտ նշեին ձեր յոթանիշ թվերի հետ. Թաթուլ Մանասերյան
Այս բաժնից
454 դիտում
08:37 23-04-2024
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ․ «Ժողովուրդ»
544 դիտում
08:24 23-04-2024
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»