211652_close_icon
views-count2548 դիտում article-date 19:20 27-03-2020

Բիլբաոյի «Ատլետիկը» հրաժարվել է նվազեցնել ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ դրական սալդոյի պատճառով

Բիլբաոյի «Ատլետիկի» պաշտպան Յուրի Բերչիչեն առաջարկել է թիմում նվազեցնել աշխատավարձերը, որպեսզի ակումբը հաղթահարի կորոնավիրուսի հետևանքները: Սակայն «Ատլետիկի» ղեկավարությունը որոշել է նման քայլի չգնալ ակումբի ֆինանսական հաջող իրավիճակի պատճառով. բասկերի դրական սալդոն կազմում է 188 մլն եվրո: «Ատլետիկում» հաշվարկել են, որ վատագույն դեպքում ակումբը կկկորցնի 30 մլն եվրո եկամուտ: «Ատլետիկի» օգտին է խոսում նաև այն հանգամանքը, որ մաքուր պարտքը կազմում է եկամուտների ընդամենը 92%-ը:

Նմանատիպ նյութեր