211652_close_icon
views-count3931 դիտում article-date 18:48 27-03-2020

Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը մեկնել է Հայաստան

Վրաստանում ՀՀ դեսպանությունը մարտի 27-ին կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խմբի մեկնումը հայրենիք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։ «Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 23 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Դեսպանությունը հոգացել է, որ քաղաքացիները տեղափոխվեն մինչև Երևան»,- ասված է հայտարարության մեջ։ Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Նմանատիպ նյութեր