211652_close_icon
views-count13103 դիտում article-date 15:00 27-03-2020

Հայ-ադրբեջանական սահմանին պայմանագրային զինծառայող է վիրավորվել․ Ստեփանյանի խոսքով՝ հակառակորդը սադրել է իրավիճակը. armtimes.com

Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի արձակած կրակոցից պայմանագրային զինծառայող է վիրավորվել: Այս մասին [url=https://www.armtimes.com/hy/article/184149?fbclid=IwAR2TMyKrCsKkjCCn8QSljGZCBDUezpc7p68Se2l0uME3bJivJKpI7WCOavw]ՀԺ[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Նրա խոսքով՝ զինծառայողի ստացած վիրավորումը թեթեւ է, կյանքին վտանգ չի սպառնում։ «Հակառակորդը նորից սադրել է իրավիճակը սահմանին եւ պատասխան կրակից հետո լռեցվել է։ Նրանք կրակ են բացել մեր մարտական դիրքերի ուղղությամբ, եւ մեր պայմանագրային զինծառայողներից մեկը վիրավորվել է»,- ասաց ՊՆ մամուլի խոսնակը։ Ստեփանյանի խոսքով՝ վերջին օրերին իրավիճակը հանգիստ էր ընդհանուր առմամբ, միայն այսօր է այսպիսի փորձ իրականացվել։ «Իսկ հակառակորդի տարածած ինֆորմացիան, թե մենք իրենց քաղաքացիական ճանապարհների ուղղությամբ կրակ ենք բացել, ապատեղեկատվություն է»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր