հիմնական կայք
Լրահոս

ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակվածության թվով գերազանցեց Չինաստանին և առաջինն է աշխարհում

ԱՄՆ-ն կորոնավիրուսի վարակվածության թվով գերազանցեց Չինաստանին և առաջինն է աշխարհում ԱՄՆ-ում COVID-19 նոր տիպի կորոնավիրուսային հիվանդների զգալի աճ է գրանցվել, հայտնում է Ria Novosti-ն։


Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալներով՝ այդ երկրում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 85.594-ի՝ այսպիսով, առաջ անցնելով Չինաստանին, որտեղ վարակվածների թիվը 81.340 է:

Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում մահացել է 1300 մարդ, ապաքինվել է 1868-ը:

Հիշեցնենք, որ նոր տիպի կորոնավիրուսը տարածված է աշխարհի ավելի քան 195 երկրներում։ Վարակվածների թիվն անցել է 532 հազարից, մահացել է ավելի քան 24 հազար մարդ, ապաքինվել՝ 124 հազարը։

Հայաստանում նախօրեին «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսից 72-ամյա պացիենտ է մահացել։ Մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է, մարտի 25-ին ժամը 19:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք