211652_close_icon
views-count3800 դիտում article-date 21:48 26-03-2020

Covid-19. Հանրահայտ «Մարականան» դաշտային հիվանդանոցի կվերածվի

Լեգենդար «Մարականա» ստադիոնը ժամանակավորապես կվերածվի դաշտային հիվանդանոցի, տեղեկացնում է [url=https://armsport.am/2020/03/26/covid-19-%d5%b4%d5%a1%d6%80%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b6-%d5%a4%d5%a1%d5%b7%d5%bf%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%ab%d5%be%d5%a1%d5%b6%d5%a4%d5%a1%d5%b6%d5%b8%d6%81%d5%ab-%d5%af%d5%be%d5%a5/]Armsport.am[/url]-ը: Ռիո դե Ժանեյրոյի քաղաքապետ Ուիլսոն Վիտցելը հայտարարել է այդ որոշման մասին: Նշվում է, որ դաշտային հիվանդանոցը պատրաստ կլինի երկու շաբաթների ընթացքում, քանի որ այդ օրերին սպասվում է հիվանդների քանակի զգալի ավելացում: Բրազիլական «Սան Պաուլու» և «Սանտոս» ակումբները իրենց աջակցությունն են հայտնել հիվանդանոցի կառուցման գործում: Հիշեցնենք, որ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսի 416.000 դեպք, որից 18.500-ը ՝ մահացել են:

Նմանատիպ նյութեր