211652_close_icon
views-count2089 դիտում article-date 17:44 26-03-2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներն իրականացնում են ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերիվերահսկողության վարչության և Կոտայքի տարածքային բաժնիաշխատակիցները վերահսկողական շրջայց իրականացնելիս Նոր Գեղի - Երևան ճանապարհին կանգնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի սևահող տեղափոխող 36CA657 պետհամարանիշով Կամազ մակնիշի ինքնաթափ բեռնատար։ Կազմվել է համապատասխան արձանագրություն,բեռնատարի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, առգրավված հողը հանձնվել է Աբովյան համայնքի կոմունալ բաժին։ Հիշեցնենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի բոլոր աշխատակիցներն ապահովված են անհատական պաշտպանիչ միջոցներով ու ախտահանիչ նյութերով և արտակարգ դրության պայմաններում շարունակում են իրականացնել բնապահպանական ոլորտի իրավախախտումների հայտնաբերման և կանխարգելման աշխատանքներ: Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հորդորում է ստեղծված իրավիճակում ցուցաբերել զգոնություն, հետևել Պարետի որոշումներին, նաև զերծ մնալ բնապահպանական իրավախախտումներ կատարելուց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր