211652_close_icon
views-count2285 դիտում article-date 14:55 26-03-2020

Եկատերինբուրգում շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվեց

Եկատերինբուրգում ընթացող շախմատի հավակնորդների մրցաշարը դադարեցվել է: Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով շախմատի մրցաշարը ընդհատվեց 7-րդ տուրի խաղից հետո: Այն կշարունակվի ավելի ուշ: Հավակնորդների մրցաշարը ութ գրոսմայստերների մասնակցությամբ պետք է ավարտվեր ապրիլի 3-ին: Մրցաշարի հաղթողը հնարավորություն կունենա աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկել գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ: 7 տուրից հետո 4,5 միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում էին ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշին և ֆրանսիացի Վաշյե-Լագրավը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր