211652_close_icon
views-count3612 դիտում article-date 14:47 26-03-2020

Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի. Թորոսյան

Հայաստանն ունի կորոնավիրուսի ախտորոշման թեստերի բավարար քանակ և շարունակում է ձեռք բերել: «[url=https://armenpress.am/arm/news/1010143.html]Արմենպրես[/url]»-ի փոխանցմամբ` այս մասին ասուլիսում վստահեցրեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Հայաստանը կորոնավիրուսի ախտորոշման թեստի պակաս չունի: Հայաստանն ունի PSR թեստեր բավարար քանակի և շարունակում է դրանք ձեռք բերել: Մինչ օրս արվել է 1440 թեստ, որից դրական է եղել 290-ը»,-ասաց Թորոսյանն ու հավելեց` այդ գործընթացը շարունակական է: Հայաստանը ձեռք է բերում նաև արագ ախտորոշման թեստեր: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակված է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 26-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 290 է: Կորոնավիրուսից ապաքինվել է 18 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր