հիմնական կայք
Լրահոս

Աշխատավարձերի, հարկերի, տուրքերի դեպքում փողի 50 տոկոսն ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 45 տոկոսն ենք տալիս, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30 տոկոսը․ վարչապետ

Աշխատավարձերի, հարկերի, տուրքերի դեպքում փողի 50 տոկոսն ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 45 տոկոսն ենք տալիս, սննդամթերքի ներկրման դեպքում՝ 30 տոկոսը․ վարչապետ Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին հարցը, որը ինչպես նշեց զեկուցող, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, չորս միջոցառում է նախատեսում:


Նախագիծը հնարավորություն է տալիս տնտեսավարողների համար ժամանակ շահել՝ պահանջարկի փոփոխվող պայմաններին արձագանքելու նպատակով, և ըստ այդմ գործունեությունը շարունակելու կամ վերադասավորելու ու փոփոխված տնտեսական իրավիճակին հարմարվելու, ինչպես նաև զարգացման ռազմավարությունները ճշտգրտելու որոշումների կայացման համար։


Վարչապետը նախագծի վերաբերյալ նշեց, որ այդքան էլ համաձայն չէ, որ բանկային և ֆինանսական համակարգին այդքան էլ չենք աջակցում, քանի որ ծրագրի արտապատվիրակումը դեպի այդ համակարգ արդեն աջակցություն է: Նա նկատեց, որ այսօր բանկային համակարգը զրոյական վիճակում է:

«Այս որոշման ամենամեծ տրամաբանությունը հետևյալն է․ մենք ուզում ենք, որ մեր տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել և որքան հնարավոր է՝ ծավալով աշխատի: Սոցիալական բաղադրիչները շատ կարևոր են, մենք ասում ենք, որ աշխատողների աշխատավարձերը վճարելու համար ենք նաև այս վարկերը տալիս, հարկերի ու տուրքերի վճարման համար ենք այս փաթեթը բացում և կարծում եմ, որ ճիշտ ճանապարհով ենք գնում: Մենք ոչ թե զուգահեռ օրգանիզմներ պետք է ստեղծենք՝ գոյություն ունեցող օրգանիզմը դատապարտելով մահվան, այլ պետք է գործող օրգանիզմի կենսունակությունն ապահովելու ճանապահով գնանք»,-ասաց նա:

Վարչապետը պարզաբանեց, որ երկու գործիք են կիրառել և ասել, որ տոկոսները սուբսիդավորում են և ամենաթիրախավորված հատվածում զրոյացնում վարկի տոկոսները, մնացած դեպքերում՝ էականորեն իջեցնում են: «Երկորդ գործիքը հետևյալն է․ քանի որ շուկան շատ վատ վիճակում է, բանկերը կարող են հակված չլինել այդպիսի վարկավորում տալու, և որպեսզի բանկերին խթանենք, որ շահագրագռված լինեն, կառավարությունն ասում է, որ ըստ ծրագրերի՝ աշխատավարձերի, հարկերի, տուրքերի դեպքում փողի հիսուն տոկոսն ենք տալիս, կոմունալ վճարի դեպքում փողի 45 տոկոսն ենք տալիս, սննդամթերքի ներկրկան դեպքում՝ 30 տոկոսը»,- ասաց նա:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք