1643 դիտում
13:45 26-03-2020
Նախագահ Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային, քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիայի կողմից Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության, և, մասնավորապես, նոր կորոնավիրուսի ախտորոշման համար անհրաժեշտ թեստերի խմբաքանակի տրամադրման համար:
Հանդիպմանը խոսվել է նաև տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, նորարարության, միջուկային անվտանգության թափոնների կառավարման ոլորտներում և նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման մասին:
Նմանատիպ նյութեր
1458 դիտում
14:33 30-03-2021
Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1696 դիտում
15:06 29-08-2019
Էկոնոմիկայի փոխնախարարն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադային
Այս բաժնից
538 դիտում
17:34 26-04-2024
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել․ նա ոստիկանության Հրազդանի բաժնում է
412 դիտում
17:01 26-04-2024
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից