211652_close_icon
views-count1952 դիտում article-date 13:12 26-03-2020

Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվել են նվազագույն մակարդակի. վարչապետ

Մենք կատարեցինք փոփոխություններ արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ և խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Դրանք վերաբերվում են բացառապես առողջապահական թեմաներին և սա կարևոր արձանագրում է: Բայց կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարևոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»,- ասաց վարչապետը: Նա կրկին կոչ արեց քաղաքացիներին կորոնավիրուսի հետ կապված վստահել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չվստահել որևէ տեղեկատվության, որը չի համընկնում կառավարության հայտնած տեղեկությունների հետ:

Նմանատիպ նյութեր