211652_close_icon
views-count7612 դիտում article-date 12:39 26-03-2020

Երկու պացիենտի վիճակը ծայրահեղ ծանր է. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է. Նիկոլ Փաշինյան

Այս պահին ունենք կորոնավիրուսի 290 ախտորոշված դեպք, երկու պացիենտի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր. նրանցից մեկը ԱՄՆ քաղաքացի է, ազգությամբ հայ չէ. մյուսը ՀՀ քաղաքացի է: Այս մասին կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, երկուսն էլ գտնվում են տարիքային բարձր խմբում՝ 75-ից բարձր տարիք ունեն, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: «Այս ընթացքում ունեցել ենք 18 առողջացման դեպք: Մոտ 100 քաղաքացիներ մեկուսացված ռեժիմից դուրս են եկել: Նրանց մոտ ախտորոշումը բացասական է եղել, չեն էլ հիվանդացել: Այսօր էլ սպասում ենք առողջացման եւ ապամեկուսացման դեպքերի»,- ասաց Փաշինյանը:

Նմանատիպ նյութեր