հիմնական կայք
Լրահոս

Քաշաթաղի շրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քաշաթաղի շրջանում նոր տիպի կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքների մասին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխման ուղղությամբ Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող Գորիս-Ստեփանակերտ, Խնձորեսկ-Որոտան և Կապան-Կովսական 3 ճանապարհներին գործում են բուժսանիտարական հենակետեր, որտեղ քսանչորսժամյա հերթապահություն են իրականացնում «Արցախ Բունիաթյանի անվան Քաշաթաղի շրջանային բուժմիավորում» ՊՈԱԿ-ի բուժաշխատողները:


Այս մասին տեղեկանում ենք Արցախի տեղեկատվական շտաբից։

Հենակետերը կահավորված են անհրաժեշտ պարագաներով: Արցախ մտնող բոլոր մեքենաների վարորդները և ուղևորները ջերմաչափվում են: Հենակետերում բուժաշխատողների աշխատանքին օժանդակում են ԱՀ ոստիկանության և ԱԻՊԾ աշխատակիցները: Սյունիք-Քաշաթաղ մնացած երկրորդական ճանապարհներն ժամանակավորապես փակված են:

Շրջանի քաղաքային համայնքներից միայն Բերձորում է գործում ներհամայնքային ուղևորատար տրանսպորտ: Բերձորի քաղաքային համայնքի ղեկավար Նարեկ Ալեքսանյանի խոսքերով՝ յուրաքանչյուր օր, օրական երկու անգամ ախտահանվում է ուղևորատար ավտոբուսը: Առկա են անհրաժեշտ քանակի ախտահանիչ միջոցներ և սարքավորումներ:

Ֆոտոռեպորտաժ

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք