211652_close_icon
views-count3308 դիտում article-date 16:29 26-03-2020

Թալինի ոստիկանները մեքենաներից կատարված գողության դեպքեր են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ գողանում են Թալին քաղաքի տարբեր թաղամասերում կայանված, հիմնականում` «Մերսեդես» մակնիշի մեքենաների կողային հայելիներ։ Բաժնի քրեական հետախույզներն անցան տեղեկությունները ճշտելու միջոցառումներին, ապա ձեռնամուխ եղան գողությունների բացահայտմանը։ Թալինի քրեական հետախույզների տեսադաշտում հայտնված 23-ամյա երիտասարդը, որը Երևանի բնակիչ է, հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց բաժին։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ երիտասարդը Արագածոտնի մարզի տարբեր բնակավայրերում դարձյալ մեքենաների հայելիներ է գողացել։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեցին գողացված հայելիներից երկուսը, որոնք երիտասարդը չէր հասցրել վաճառել։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ ` Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր