հիմնական կայք
Լրահոս

Անհետաձգելի միջոցառումներ Քաշաթաղի շրջանում․ «Հայաստանի Հանրապետություն»

Անհետաձգելի միջոցառումներ Քաշաթաղի շրջանում․ «Հայաստանի Հանրապետություն» «Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախում գործող տեղեկատվական օպերատիվ շտաբի տվյալներով, Արցախում նոր կորոնավիրուսի տարածման դեպք չկա: Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Քաշաթաղի շրջանում իրականացվում են մի շարք համալիր աշխատանքներ:


ՀՀ-ից շրջան մտնող երեք հիմնական ճանապարհին գործում են բուժսանիտարական հսկիչ հենակետեր, որտեղ հերթապահում են Քաշաթաղի շրջանային բուժմիավորման բուժքույրերը՝ ԱՀ ոստիկանության եւ արտակարգ իրավիճակների պետական ծառայության աշխատակիցների օժանդակությամբ: Սյունիքի մարզից Քաշաթաղի շրջան մտնող մնացած ճանապարհները փակ են:


Ըստ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի տեղեկացման՝ նոր կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով շրջվարչակազմի ենթակայությամբ գործող բաժինների ու վարչությունների ընդհանուր 110-ից ավելի աշխատակիցներից ընդամենը տասնհինգ տոկոսն է աշխատավայրում (պատասխանատուներ, հավաքարարներ, պահակներ), մնացածն աշխատում են տնից»:

Մանրամասն՝ թերթի վաղվա համարում։

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք