հիմնական կայք
Լրահոս

Կորոնավիրուսի արդյունքում օդի ախտոտվածության մակարդակը նվազել է․ «Ամերիկայի ձայն»

Կորոնավիրուսի արդյունքում օդի ախտոտվածության մակարդակը նվազել է․ «Ամերիկայի ձայն» Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը հաղորդում է կորոնավիրուսի օրերին օդի ախտոտվածության մակարդակի նվազեցման մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։


Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը ահազանգում է կորոնավիրուսի համաճարակի օրերին մթնոլորտում օդի ախտոտվածության մակարդակի նվազեցման մասին: Հյուսիսային Իտալիայում գրանցվել է նիթրոգեն դիոքսիդի մակարդակի անկում: Հիշեցնենք, որ Իտալիան կորոնավիրուսից առավելագույնը տուժած երկրների շարքում է:


Այս միտումը արդյունք է նրա, որ Իտալիայում կորոնավիրուսի պատճառով երկիրը գտնվում է փակի տակ, չեն գործում բազմաթիվ արդյունաբերական ձեռնարկություններ, իսկ տրանսպորտային միջոցների թվաքանակը կտրուկ նվազել է:

Նույն պատկերը նկատվում է Չինաստանում, որի Վուհան նահանգից սկիզբ առավ համաճարակը: Հատկապես այս շրջանում նկատվել է նիթրոգեն դիոքսինի արտանետումների կտրուկ անկում:

Նիթրոգեն դիոքսենի արտանետումները, որոնք ախտոտում են միջավայրը, ի հայտ են գալիս տրանսպորտի միւջոցների օգտագործման, արդյունաբերության և այլ ակտիվության արդյունքում:

Այն պահպանվում է օդում շուրջ 24 ժամ նախքան միախառնվումն այլ գազերի հետ՝ այսպիսով վնաս պատճառելով շրջակա միջավայրին:

2017 թվականից Տիեզերքի հարցերով եվրոպական գործակալությունը գործի դրեց Sentinel-5P արբանյակը, որը օգնում է պարզելու մթնոլորտի ախտոտվածության մակարդակը:

Փորձագետները հիշեցնում են, որ նմանատիպ միտումներ են գրանցվել 2008 թվականին Չինաստանում ամառային օլիմպիական խաղերի օրերին: Այսօր օդի ախտոտվածության մակարդակի նվազեցումը, սակայն, կապված է կորոնավիրուսի համաճարակի ու մարդկանց ինքնամեկուսացման հետ: Այսօր աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվն անցել է 400 հազարը:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք