հիմնական կայք
Լրահոս

Ռուսական Су-27 կործանիչն ընկել է Սև ծովը. որոնողական աշխատանքներում ներգրավված են ուղղաթիռներ և նավեր

Ռուսական Су-27 կործանիչն ընկել է Սև ծովը. որոնողական աշխատանքներում ներգրավված են ուղղաթիռներ և նավեր Այսօր՝ մարտի 25-ին՝ ուշ երեկոյան, կործանվել է ռուսական Су-27 ինքնաթիռը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով ՌԴ Պաշտպանության նախարարությանը:


Աղբյուրի տեղեկություններով՝ ըստ նախնական վարկածի՝ ինքնաթիռը, որը կատարում էր պլանային թռիչք, կորել է ռադարներից:

Նշվում է, որ Ֆեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա ինքնաթիռը վթարային ազդանաշան է փոխանցել:

Այս պահին ծովում որոնողական աշխատանքներում ներգրավված են Ан-26 և Ми-8 ուղղաթիռներ, ինչպես նաև մոտակայքում գտնվող ռազմական և քաղաքացիական նշանակության նավեր:

Որոնողական աշխատանքները դժվարությամբ են ընթանում եղանակային վատ պայմանների պատճառով:

Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:

© 2012-2020 SHAMSHYAN.com - Բոլոր իրավունքները պաշտպանված են:
հիմնական կայք