211652_close_icon
views-count2591 դիտում article-date 23:27 25-03-2020

Բունդեսլիգայի չորս թոփ-ակումբներ 20 մլն եվրո կհատկացնեն ֆինանսական խնդիրներ ունեցող գերմանական ակումբներին

Բունդեսլիգայի չորս թոփ-ակումբներ՝ «Բավարիան», Դորտմունդի «Բորուսիան», «ՌԲ Լայպցիգը» և «Բայերը» օգնության ֆոնդ են կազմակերպում Գերմանիայի առաջին և երկրորդ դիվիզիոնների ակումբների համար, հայտնում է [url=https://armsport.am/2020/03/25/%d5%a2%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%a2%d5%b8%d6%80%d5%b8%d6%82%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%bc%d5%a2-%d5%ac%d5%a1%d5%b5%d5%ba%d6%81%d5%ab%d5%a3%d5%a8-%d6%87-%d5%a2%d5%a1%d5%b5%d5%a5/]Armsport.am[/url]-ը: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Գերմանիայի առաջնությունը դադարեցվել է, իսկ մի շարք ակումբներ ֆինանսական խնդիրների առաջ են կանգնել, քանի որ ստիպված են վճարել ֆուտբոլիստների աշխատավարձերը՝ հնարավորություն չունենալով գումար վաստակել տոմսերի վաճառքից: Բունդեսլիգայի թոփ-4 ակումբները համատեղ ուժերով 20 մլն եվրո կհատկացնեն այն ակումբներին, որոնք խնդիրներ ունեն: Թե որ ակումբները կստանան ֆինանսական աջակցություն՝ կորոշի գերմանական ֆուտբոլային լիգան:

Նմանատիպ նյութեր